Հունգարիայում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Ինչպես հաղորդում է BBC-ն, ավտոբուսում եղել են ռումինացի զբոսաշրջիկներ, որոնք Իսպանիայից տուն էին վերադառնում:
Գործակալությունը նշում է, որ ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենայի, որի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը: Ողջ են մնացել միայն ավտոբուսի մեկ ուղևոր և բեռնատարի վարորդը, սակայն նրանք ծանր վիրավոր են: