Monday, 15 06 2026
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Սկսում են նշմարվել ընտրական գործընթացների նախանշաններ հարավկովկասյան երեք երկրներում. НГ

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն այսօր հոդված է հրապարակել հարավկովկասյան երեք երկրների նախընտրական իրավիճակների վերաբերյալ:

Հոդվածագիրը` Յուրի Սիմոնյանը, նախ անդրադառնում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության շուրջ հինգշաբթի օրը Ժնևում ձեռք բերված համաձայնությանը: Ապա գրում է, որ 2013 թվականին Վրաստանում սպասվում են նախագահական ընտրություններ, որին գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը, Սահմանադրության համաձայն, մասնակցել չի կարող. «Փոխարենը նրան ոչինչ չի խանգարում ստանալ վարչապետի պաշտոնը, որի լիազորությունները, ըստ Սահմանադրության փոփոխությունների, ավելի լայն են լինելու, քան նախագահինը»:

Այնուհետև անդրադառնալով Հայաստանին և Ադրբեջանին՝ հոդվածագիրը նկատում է, որ այս երկրներում էլ սկսում են նշմարվել ընտրական գործընթացների նախանշաններ։ Երևանում գաղտնի հանդիպումներ են ընթանում տարբեր կուսակցությունների առաջնորդների միջև, մամուլը գրում է տարբեր դաշինքների ստեղծման մասին:

«Հատկապես ուշադրության են արժանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները, որի վերադարձի մասին շշուկները անփոփոխ բնույթ են ձեռք բերել: Եվ եթե այս ամենը ճիշտ լինի, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններին երեք գլխավոր կենտրոններ կձևավորվեն, որոնք ֆորմալ և ոչ ֆորմալ առումով կգլխավորեն երկրի գործող և նախկին ղեկավարները: Մնացած կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, դատապարտված կլինեն հավասարակշռողի դեր խաղալու»:

Ապա գալով Ադրբեջանի ներքաղաքական կյանքին` հոդվածագիրը գրում է, որ չի հանդարտվում նախագահ Իլհամ Ալիևի` «Ալ Ջազիրա»-ին տրված հարցազրույցի շուրջ թոհուբոհը, որի ընթացքում նա հայտարարել էր, թե դեռ չի որոշել` արդյո՞ք առաջադրելու է թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

Ալիևը չէր հասցրել այդ մասին հայտարարել, երբ ԶԼՄ-ներում սկսեցին շրջանառվել լուրեր այն մասին, թե Ալիևների ընտանիքը ցանկանում է պահպանել իշխանությունը` Մեհրիբան Ալիևային՝ Իլհամի կնոջը, որի հայրական ազգանունը Փաշաևա է, նախագահի պաշտոնին բերելով: «Այստեղ կարելի է կիրառել նախկին ԽՍՀՄ տարածքի վերջին 20 տարիների ընթացքում տեղի ունեցած կենտրոնական իշխանության «սահմանափակման» ցանկացած սցենար»,- գրել է «Նեզավիսիմայա գազետա»-ի հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում