ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ դեկտեմբերին: Այս մասին հայտնել է Մոսկվայի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով իր աղբյուրը, «ԱՄՆ վարչակազմը հրավեր է ստացել այցելել Մոսկվա։ Հույս ունենք, որ ամերիկյան կողմը կօգտվի դրանից»:
Մոսկվայում հույս ունեն, որ «ներքին իրավիճակը հնարավորություն կտա նախագահ Օբամային օգտվել այդ հնարավորությունից»: «Եվ, այնուամենայնիվ, ամերիկյան ղեկավարության համար այժմ գլխավորը արտաքին քաղաքական իրադրությունն է, ուստի մտավախություն կա, որ այդ այցելությունը (նախագահ Օբամայի) վարկանիշը չի բարձրացնի»,- ավելացրել է աղբյուրը:
Պաշտոնապես այս տեղեկությունը հաստատված չէ:









































