YouTube-ում հայտնվել է տեսագրություն, որում Anonymous հաքերային խմբի ներկայացուցիչը մեքսիկական «Զետաս» նարկոկարտելից պահանջում է ազատ արձակել իրենց խմբի առևանգված անդամներից մեկին: Իրենց պահանջը չկատարելու դեպքում ցանցահեննեևրը սպառնում են հրապարակել նարկոկարտելի գործողություների մասին տեղեկությունները:
Ինչպես հաղորդում է Houston Chronicle կայքը, տեսագրության մեջ ցանցահենը խոստանում է բացահայտել բոլոր նրանց անունները, ովքեր համագործակցում են նարկոկարտելի հետ: Կոռումպացված ոստիկանների, տաքսիստների և լրագրողների տվյալները կհրապարակվեն այն դեպքում, եթե մեկ ամսվա ընթացքում ցանցահենների պահանջը չկատարվի:
Պարբերականը գրում է, որ իրենց հայտնի չէ, թե ում նկատի ունեն տեսահոլովակի հեղինակները: Նրանք նաև չեն բացահայտնում, թե ով է իրենց առևանգված թիմակիցը, սակայն նշում են, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, նարկոկարտելի ներկայացուցիչնեը «հավերժ կհիշեն առաջիկա նոյեմբերի 5-ը» (տեսանյութը ներբեռնվել է հոկտեմբերի 6-ին):









































