Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հարցաքննելու են էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ խաբեությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ չարաշահումների գւոմարը կազմում է 3.2 մլրդ դոլար:
Արևմտյան հետազոտողները նշում են, որ Իրանի քաղաքական կյանքը վերջին ամիսների ընթացքում կենտրոնացած է նախագահի և այաթոլլա Խամենեիի միջև հակասություների վրա: Պաշտոնական Թեհրանը դա հերքում է` չնայած երկրի ղեկավարության շրջանում մի շարք աղմկահարույց դեպքերին:
Մասնավորապես՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին տարվա սկզբին պահանջել էր իր պաշտոնում վերականգնել հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին, որին նախագահը ստիպել էր հրաժարական տալ:
Իսկ ապրիլին Ահմադինեժադ ստիպված էր հեռացնել իր քաղաքական հենարանին` նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիյար Ռահիմ Մաշայիին:






































