Հոկտեմբերի 30-ին`ժամը 01.00-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում ամրացված գովազդային վահանակի սյանը, այնուհետև «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Առաջին լրատվական»-ի տվյալով`պատահարի հետևանքով «ՎԱԶ-21703»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






































