Ինչպես ոստիկանությունից տեղեկացնում են «Առաջին լրատվական»-ին, հուլիսի 28-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ԱրմենՏել» ՓԲԸ Շենգավիթի մասնաճյուղից գողություն է կատարվել:
Հոկտեմբերի 29-ին պարզվել է, որ գողությունը կատարել են 1969թ. ծնված Արսեն Բադալյանը և 1973թ. ծնված Էդմոնդ Ծատուրյանը:
Ա. Բադալյանը բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Է. Ծատուրյանին հայտնաբերելու ուղղությամբ:










































