Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ դատական գործընթացը, որը պետք է վերսկսվեր հոկտեմբերի 30-ին, հետաձգվել է մինչև դեկտեմբերի 28-ը: Այս մասին հաղորդում է France24 հեռուստալիքը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Մուբարաքի դեմ դատական գործընթացը հետաձգվել է մինչև տարեվերջ: Պատճառը Մուբարաքի գործողություններից տուժածների հարազատների՝ դատավորին փոխելու պահանջն է: Դեկտեմբերի 26-ին բողոքարկիչ դատարանը վճիռ կկայացնի այս հարցով:
Հոսնի Մուբարաքը մեղադրվում է այս տարվա հունվարին երկրում տեղի ունեցաղ զանգվածային հուզումների ժամանակ ցուցարարների վրա կրակելու հրաման տալու և կոռուպցիայի մեջ: Նրա դեմ դատական գործընթացը շարունակվում է 2011 թ. օգոստոսի 3-ից:








































