Բուլղարիայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ամենայն հավանականությամբ, կհաղթի իշխող կուսակցության թեկնածու Պլևնելիևը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցած մյուս թեկանծուն սոցկուսակցության ներկայացուցիչ Իվայլո Կալֆինն է: Տեղական ԶԼՄ-ների հարցումները ցույց են տվել, որ երիտասարդությունը կքվեարկի Պլևնելիևի, իսկ թոշակառուները՝ Կալֆինի օգտին:
Բուլղարիայում իշխանությունը կենտրոնացված է ավելի շատ վարչապետի, քան նախագահի ձեռքում: Նախագահը պատասխանատվություն է կրում արտաքին քաղաքականության համար, ինչպես նաև համարվում է զորքերի գլխավոր հրամանատար: Բացի դրանից, նա կարող է կիրառել իր վետոյի իրավունքը խորհրդարանի կայացրած որոշումների վրա:









































