Չեմպիոնների լիգայի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի հետ կայանալիք խաղից առաջ մեր ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը հարցազրույց է տվել, որտեղ ասել է. «Մենք երկու անհաջող խաղերից հետո երկու անընդմեջ հաղթանակ տարանք, և հիմա ամեն ինչ կարգին է:
Մենք Սանկտ Պետերբուրգ ենք մեկնում բարձր և մարտական տրամադրությամբ և հաղթանակի համար պայքարելու ենք մինչև խաղի վերջին րոպեն: Հիմա մեր խմբում իրավիճակն այնպիսին է, որ կարող ենք զբաղեցնել առաջին տեղը, իսկ ԱՊՕԵԼ-ը` վերջին: Քիչ խաղեր են մնացել, և մենք պետք է հնարավորինս շատ միավորներ վաստակենք»: