Կորսիկայի նոկաուտ սկզբունքով ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում Շախիար Մամեդյարովը հաղթեց Իվան Չեպարինովին, իսկ Վիշվանաթան Անանդը շատ ավելի համառ պայքարում հաղթանակ տարավ իր հայրենակից Կրիշնան Սաշիկիրանի նկատմամբ, ում մեկ անգամ արդեն պարտվել էր 2002 թ. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի ժամանակ:
Այսպիսով` եզրափակիչում կկայանա Անանդ-Մամեդյարով մրցավեճը: