Sunday, 14 06 2026
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են

Մանկապիղծներին և տատիկներ բռնաբարողներին կամորձատե՞ն, թե՞ կդատեն

ԱԺ այս քառօրյայում ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց սեռական հանցագործությունների դեպքում կիրառել ամորձատում (կաստրացիա): Նա նշեց, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ 2010 թ. Հայաստանում մանկապղծությունից տուժել է 100 անչափահաս: Այնինչ՝ ծնողները շատ հաճախ թաքցնում են փաստերը, իսկ դատավորները 100 հազար դրամ տուգանքով մանկապիղծներին ազատություն էին շնորհում:

Հիշեցնենք, որ մանկապղծության համար նախատեսված պատիժները խստացվել են՝ հասցվելով մինչև 10-15 տարի ազատազրկման: Պատգամավորն անհարիր համարեց նաև 80-ամյա կանանց բռնաբարության դեպքերը, որը նոր երևույթ է հայ իրականության մեջ: Իսկ որպես հիշեցում` Դալլաքյանը նշեց, որ սեռական մոլագարների կաստրացիա կատարվում է զարգացած շատ երկրներում՝ Անգլիայում, Շվեդիայում, Կանադայում, Չեխիայում, իսկ ԱՄՆ 8 նահանգներում գործում է հարկադրական կաստրացիա:

ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչներից փորձեցինք պարզել, թե իրենք ինչպե՞ս են վերաբերվում Վիկտոր Դալլաքյանի այդ առաջարկին, ինչին ի պատասխան` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը ծիծաղելով արձագանքեց. «Խոսքը վերաբերում է սեռական սանձարձակություն ցուցաբերած երիտասարդներին, որոնք բռնաբարում են տարիքով կանանց, և մանկապիղծներին: Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է ամորձատել նրանց, բայց ես համաձայն չեմ, որովհետև դա մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործություն է, Աստծո տվածին, իմ կարծիքով, չի կարելի դեմ գնալ: Այլ պետք է ձեռնարկել բուժական միջոցներ, դատապարտել նրանց քրեական օրենսգրքով, հարկադիր բուժում նշանակել: Նման միջոցներով նրանց պետք է մեկուսացնել հասարակությունից այնքան ժամանակ` մինչև որ հարկադիր բուժման ենթարկվեն և անվտանգ դառնան հասարակության համար: Նույն կարծիքին եմ նաև մանկապիղծների մասով»:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախ նկատեց, որ դա համաշխարհային պրակտիկայում ընդունված երևույթ է, այնուհետև ավելացրեց. «Այն, որ լրջագույն միջոցներ պետք է ձեռնարկվեն մանկապիղծների հանդեպ` դա միանշանակ է, և ոչ միայն պատժաչափերը պետք է ավելացվեն, այլ կարծում եմ, որ պատժի առավելագույն չափ պետք է սահմանվի այդ մարդկանց նկատմամբ: Ես ինքս, որպես քաղաքացի, բնականաբար կողմ եմ, որ ցանկացած պատժի միջոց կիրառվի այդ անձանց հանդեպ, այդ թվում` կողմ եմ նաև քիմիական կաստրացիային: Ավելին՝ մենք պետք է փորձենք այդ խնդիրը ոչ թե թաքցնենք, կոծկենք, ինչը մեր հասարակության մեջ տարածված երևույթ է, այլ փորձենք բաց և հրապարակային քննարկենք, որովհետև, ցավոք սրտի, կա տխուր վիճակագրություն, որ վերջին ժամանակահատվածում մեզանում նման դեպքերը ավելանում են, ինչը ողբերգություն կարող է դառնալ մեր երկրի և ժողովրդի համար: Խոսքս վերաբերում է բոլոր տեսակի սեռական մոլագարներին, և կարծում եմ, որ մեր պատիժը պետք է լինի առավելագույնը: Եվ եթե կա վիճակագրություն, որ քիմիական կաստրացիան մեծ տոկոսով նվազեցրել է նմանատիպ հանցագործությունները, ապա ինչու չէ` կարելի է Հայաստանի օրենսդրության մեջ դա ևս սահմանել»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս տարբերակը նույնասեռամոլությունը, տարատեսակ այլ բռնություններ իր հերթին չի՞ ավելացնի` արձագանքեց. «Ճիշտն ասած` այդ հարցին կդժվարանամ պատասխանել»:

ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանը, արձագանքելով մեր այս հարցին, նկատեց. «Դրան էլ եմ կողմ, ավելի խստին էլ եմ կողմ: Բայց կարծում եմ, որ չեն գնում ամենածայրահեղ մեթոդների, որովհետև դրանք իրենց հերթին բերում են այլ վտանգավոր հետևանքների: Օրինակ` այն, որ այլ երկրների փորձից ելնելով ասում են, որ նման դեպքերում, երբ սթափվում են մոլագարները, սկսում են մտածել, թե ինչ է իրենց սպասվում, սովորաբար նաև զոհերին են սպանում: Համասեռամոլության վտանգ կա: Այնպես որ, այս ամենը պետք է հաշվի առնել: Բայց այն, ինչ որ առաջարկվում է, եթե հանկարծ բերվի, կողմ կլինենք, քանի որ միակ ելքը օրենքների խստացումն է ու բացատրական աշխատանքները»: Արտյուշա Շահբազյանը նաև նկատեց, որ այս ամենի պատճառը նաև բաց քարոզչությունն է, որը դրսից և հեռուստատեսության միջոցով թափանցում է: Մեր այն հարցին, որ եթե Սերոբ Տեր-Պողոսյանին ամորձատում սպառնա` կո՞ղմ կլինեն, ասաց. «Հիմա ես չեմ ցանկանում կոնկրետ անուններով ասել` Պողոսին, թե Պետրոսին: Պետք է լինի սկզբունք. դա վատ ձև չի, բայց պետք է նայել»:

ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանն ավելի մեղմ էր իր գնահատականներում: Նրա խոսքերով` պետք չէ գնալ ծայրահեղ միջոցների, բայց լուրջ պատժաչափ պետք է սահմանել, որովհետև դա մեր հասարակության համար շատ խորթ երևույթ է: Ըստ նրա` պարզապես պետք է այնպես արվի, որ երևույթը չկրկնվի, բայց վերը նշված առաջարկի այլընտրանք դժվարացավ նշել: «Եթե այլ երկրներում փորձը դրական արդյունքի է բերում, կարելի է մեզ մոտ էլ կիրառել»,- իր խոսքի վերջում ասաց Խաչիկ Հարությունյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ նորմալ մարդը չի կարող հանգիստ նայել սեռական բռնություններին, ինչի արդյունքում մեջդ անպայման բարձրանում է ընդվզումը, որ այդ մարդկանց պետք է պատժել: Բախշյանը թեև դժվարացավ նշել` ինչ պատժատեսակով, բայց ավելացրեց. «Իմ կարծիքով` բոլոր տեսակի պատժատեսակները պետք է օգտագործել` թե՛ քրեական, թե՛ ամորձատում, թե՛ ինչ-որ այլ բան մտածել: Պետք է նման անոմալ երևույթների արմատը փնտրել, թե ինչու է այդպես լինում, այդ աստիճան այլակերպումներ ինչու են լինում երեխաների և տարեց կանանց նկատմամբ»: Մեր այն հարցին, որ եթե Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ ամորձատում կիրառեն` ինքը, որպես ԱԺ պատգամավոր, ի՞նչ կեցվածք կորդեգրի, պատասխանեց. «Ես կողմ եմ նրանց նկատմամբ պատիժ կիրառել, պատժել: Հիմա, որը ավելի կցավեցնի իրենց` ես դրան եմ կողմնակից: Եթե ամորձատումն է, ուրեմն ամորձատման կողմնակից եմ, եթե քրեական պատիժ` դրան էլ եմ կողմնակից: Ցանկացած երևույթ, որը նրանց զսպաշապիկ կհագցնի` ես դրան կողմնակից եմ»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը:

Ի դեպ, Վիկտոր Դալլաքյանից փորձեցինք հետաքրքրվել, թե նա ամորձատումից զատ, խնդրի լուծման ի՞նչ տարբերակ կառաջարկի, սակայն նա հրաժարվեց խոսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում