«Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը հետաձգվել է մինչև դեկտեմբերի վերջը»,- հայտնում է BBC-ն :
Եգիպտոսում զանգվածային ապստամբության ժամանակ զոհվածների ընտանիքների շահերը ներկայացնող փաստաբանները բողոքել են դատավորի դեմ, ինչն էլ դատավարության հետաձգման պատճառ է դարձել:
Մուբարաքին ու նրա համախոհներին մեղադրում են ցուցարարների սպանության, իսկ նախկին նախագահի երկու որդիներին՝ կաշառակերության մեջ:







































