Ընդդեմ համացանցով թմրադեղերի տարածման՝ ոստիկանների հատուկ գործողությունների արդյունքում Չինաստանում ձերբակալվել է ավելի քան 12 հազար մարդ: BBC-ն հայտնում է, որ ձերբակալվածներից ամենաերիտասարդը 14 տարեկան է: Առգրավված է 300 կգ թմրադեղ:
Չինաստանի Синьхуа լրատվամիջոցը նշում է, որ ոստիկանները, հետազոտելով խոսակցությունները համացանցում, դուրս են եկել հետքի վրա:
«Չինաստանի կառավարությունն ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարելու նպատակով խիստ վերահսկում է համացանցը»- նշում է Радио Свобода-ն : Ոստիկանները հայտնել են , որ մշակվում են նոր օրինագծեր՝ համացանցով թմրադեղերի վաճառքը կանխելու համար:









































