ԱՄՆ ի արևելյան հատվածում ձնախառն մրրիկի հետևանքով խափանվել է էլեկտրակայանները և մոտ 1 միլիոն 700 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Միայն Նյու-Ջերսիում է առանց էլեկտրականության է մնացել մոտ 540 հազար մարդ: Տեղական երկու հիվանդանոցներն աշխատում են, վթարային գեներատորներով: Նահանգապետ Քրիս Քրիստին նահանգում հայտարարել է արտակարգ իրավիճակ:
Ինչպես հայտնում է BBC-ն, նման ծանր իրավիճակում են հայտնվել նաև Կոննեկտիկուտը, Փենսիլվանիան, Ֆիլադելֆիան, Նյու Յորքը, Մերիլենդն ու Մասաչուսեթսը:
Վատ եղանակի պատճառով տեղի են ունեցել հազարավոր ավտովթարներ, օդանավակայանները փակված են անորոշ ժամանակով:









































