Թուրքիայում ավարտվեց շախմատի Մ-16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի հագեցած խաղային օրը:
Կայացած 8-րդ տուրում իր հերթական գեղեցիկ հաղթանակը տարավ Հայաստանի հավաքականը և վերադարձրեց առաջատարի դիրքը` վաստակելով 23.5 միավոր:
Ռուսաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի հավաքականին և գտնվում է երկրորդ տեղում` 23 միավորով: Երրորդ հորիզոնականում է գտնվում Ադրբեջանի հավաքականը` 21 միավորով, որը իր հերթին հաղթեց Շվեյցարիայի թիմին:
Անգլիա – Հայաստան՝ 0:4
Ջեյմս Հոլլանդ – Կարեն Գրիգորյան՝ 0:1
Քրեյգ Ուիթֆիլդ – Հովհաննես Գաբուզյան՝ 0։1
Հենրիկ Ստեփանյան – Արման Միքայելյան՝ 0:1
Պետեր Բաթչելոր – Զոհրակ Ապրեսյան՝ 0:1