Պաղեստինյան ահաբեկիչները Գազայից հրթիռ են արձակել, որը պայթել է Մեհրավի մարզային խորհրդի տարածքում: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան:
Նախկինում հրթիռ էր պայթել Աշդոդում՝ բնակելի տան հարևանությամբ: Մի մարդ թեթև վիրավորվել էր, մի քանիսն էլ շոկային վիճակում էին հայտնվել: Ինչպես հայտնում է MIGnews.com-ը, պայթյունը վնասել էր կառույցը, շրջապատի մեքենաներն այրվել էին:
Մի հրթիռ է պայթել նաև Հոֆ Աշելկոնի մարզային խորհրդի տարածքում: Կրկին տուժածների ու վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Այս ամենից բացի, երկու ականանետային հավանգներ են պայթել Էշկոլի մարզային տարածքում: Այս դեպքում էլ տուժածների ու վիրավորների մասին տեղեկություններ չկան։










































