«Ձնաբուքը սկսվել է շաբաթ օրը՝ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում, ինչի հետևանքով մարդիկ զրկվել են էլեկտրականությունից»,– հաղորդում է Reuters-ը:
Փենսիլվանիա, Մերիլենդ և Արևմտյան Վիրջինիա նահանգներում ավելի քան 44 հազար մարդ մնացել է առանց լույսի: Այս մասին հաղորդում է Allegheny Power էներգետիկ ընկերությունը: Սկսվել են տրանսպորտային խնդիրներ, մի քանի ժամով հետաձգվել են Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայանի թռիչքները:
Որոշ շրջաններում տեղացած ձյան շերտի բարձրությունը 30 սանտիմետր է: Օդերևութաբաններն ակնկալում են, որ տեղումներ կլինեն նաև մի քանի այլ նահանգներում:
Հոկտեմբեր ամսին նման տեղումներն արտասովոր են այս վայրերի համար, քանի որ ձյուն այստեղ գալիս է միայն նոյեմբերի վերջից:









































