ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել սիրիական ղեկավարությանն անհապաղ վերջ տալ իր բողոքն արտահայտող խաղաղ բնակչության վրա իրականացվող գրոհներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ երկրում շարունակվում են հակակառավարական ելույթները: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Սիրիայում սպանվել է մոտ 3000 մարդ, այդ թվում՝ 200 երեխա, իսկ տեղական իշխանությունները շարունակում են պնդել, որ զինված ապստամբները սպանել են կառավարական զորքի 1100 զինվորների:










































