Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում զոհվել է 582 մարդ: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը
Նշվում է, որ վիրավորների թիվն անցել է 4152-ը։ Վանի նահանգում 2200 շենք է ավերվել։
Հիշեցնենք, որ Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Վերջին 5 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 800-ից ավել ցնցում։







































