Բրիտանացի փոփ երգչուհի Ադելը հետաձգել է բոլոր համերգները ու պրոմո-ելույթները մինչև 2011 թ. տարեվերջ: Ինչպես նշված է երգչուհու պաշտոնական կայքում, պատճառը ձայնալարերի հետ կապված խնդիրներն են:
23-ամյա երգչուհուն սպասվում է կոկորդի վիրահատություն, որից հետո բժիշկները նրան խորհուրդ են տալիս անցնել վերականգնողական ամբողջական կուրս:
Առողջական խնդիրների պատճառով Ադելը ստիպված է հետաձգել 10 համերգ ԱՄՆ-ում, 6-ը` Մեծ Բրիտանիայում: Վաճառված տոմսերի արժեքը փոխհատուցվելու է:
Rolling Stone երաժշտական ամսագրի հաղորդմամբ` վերականգնողական կուրսից հետո Ադելը պատրաստվում է 2012 թ. համերգային մեծ շրջագայություն կազմակերպել ԱՄՆ-ում:
Ադելը, ով իր դեբյուտային ձայնասկավառակը թողարկել է 2008 թ., համարվում է ժամանակակից ամենահաջողակ երգչուհիներից մեկը: Նրա երկրորդ ձայնասկավառակը`«21»-ը, դարձել է ամենավաճառվող ալբոմը Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում, իսկ երգչուհին ստացել մի քանի «Գրեմմի», MTV и Brit Awards մրցանակներ:









































