Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում թուրք իրավապահների իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել է 14 մարդ, որոնց թվում է նաև ադրբեջանական մաֆիայի ղեկավար ոմն N.K.:
Նրանք մեղադրվում են ինտերնետային խարդախության (էլեկտրոնային փոստերին Zeus անվանմամբ վիրուսներ ուղարկելու) միջոցով մարդկանց հաշվեհամարներից հափշտակություններ կատարելու մեջ։
Այդ եղանակով նրանց հաջողվել է իմանալ բանկային հաշիվ ունեցող 63 մարդու հաշվեհամարների կոդերը, որոնցում գտնվել է 1.9 միլիոն թուրքական լիրա (1.085 միլիոն դոլար)։










































