Չեխ Պետրա Կվիտովան Ստամբուլի WTA-ի խմբային փուլում հաղթեց լեհ Ագնեշկա Ռադավանսկայային՝ 6:7, 3:6 հաշվով:
Այսպիսով, Կվիտովան կարմիր խմբից կիսաեզրափակիչ դուրս եկավ առաջին հորիզոնականով, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչ Վերա Զվոնորյովան՝ երկրորդով:
Կիսաեզրափակիչում Զվոնորյովային սպասում է բարդ մրցակից՝ ի դեմս կանաց թենիսի աշխարհի 4-րդ ռակետ Վիկտորյա Ազարենկոյի:









































