Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.35 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 379.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 379.25 դրամ:
ՀՀ ԿԲ-ից հայտնում են, որ արժութային շուկայում դոլարի գինը բարձրացել է 0.16-ով՝ կազմելով 378.58 դրամ:











































