ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ելույթ ունենալով ՀԱԿ հանրահավաքում՝ նշեց, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց ժողովրդի մեջ արթնացած հույսը. «Չլիներ Հոկտեմբերի 27-ը, չէր լինի նաև Մարտի 1-ը»:
Դեմիրճյանը շեշտեց, որ Կոնգրեսը հետամուտ է լինելու Հոկտեմբերի 27-ի մեղավորներին բացահայտելու ուղղությամբ ու դրան հասնելու համար: Ըստ Դեմիրճյանի ՝պետք է հեռացնեն այս իշխանություններին. «Եթե ուզում ենք փոփոխություններ` պետք է պայքարենք դրանց համար»:
Դեմիրճյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ժողովրդավարական ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար պայքարը պետք է շարունակել:











































