Այսօր Սիրիայի Հոմս և Համա քաղաքներում դարձյալ տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր, որոնց ընթացքում անվտանգության ուժերի հետ տեղի ունեցած բախումներում զոհվել է 20 ցուցարար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով սիրիացի իրավապաշտպաններին:
Սիրիայում մարտի կեսերից շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը, որոնց ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել: Ցուցարարների մեծ մասը պահանջում է նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը: ԱՄՆ-ը և ԵՄ երկրները նույնպես բազմիցս հանդես են եկել այդ պահանջով:









































