Մալայզիական Կեդախ նահանգի իշխանությունները կերակուր դառնալուց փրկել են 302 օձի, 145 կրիայի, ինչպես նաև մակակի: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, իշխանությունները ենթադրել են, որ անհետացող տեսակներ համարվող օձերն ու կրիաները նախատեսված են եղել հատուկ էկզոտիկ խոհանոց մատուցող թաիլանդական ռեստորաններ ուղարկելու համար:
Խուզարկության ժամանակ կենդանիներին հայտնաբերել են մասնավոր տանը, ձերբակալվել է նաև 2 մարդ: Վերջիններիս սպառնում է կենդանիներին անօրինական պահելու մեղադրանք: Նրանք կարող են դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ անցած տարի Չինաստանում օրինագիծ է ընդունվել, որը նախատեսում է մինչև 5 000 յուան (735 ԱՄՆ դոլար) տուգանք սննդի մեջ շան կամ կատվի միս օգտագործելու համար:







































