ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը BBC News-ի և «Ամերիկայի ձայնի» իրանական ծառայություններին տված հարցազրույցում կոչ է արել Իրանի ընդդիմությանը ակտիվ քայլեր ձեռնարկել միջազգային լայն աջակցություն ստանալու համար: Պետքարտուղարը նշել է, որ իրանցիները պետք է օրինակ վերցնեն լիբիացի ընդդիմադիրներից, որոնք հենց այդպես գործեցին և արդյունքում հաջողության հասան:
Քլինթոնն այս կապակցությամբ նշել է, որ 2009 թ. Իրանի բողոքի ցույցերի կազմակերպիչները սխալ են գործել` հրաժարվելով դրսի աջակցությունից: «Եթե նման բան կրկնվի, ընդդիմադիր խմբերին չէր խանգարի պահանջել աշխարհի արձագանքը տեղի ունեցածի վերաբերյալ»,- ասել է Քլինթոնը:










































