Լոնդոնյան Harrods խանութը և Warner Bros ընկերությունը բացել են հատուկ խանութ Հարրի Փոթերի գրքի և ֆիլմերի սիրահարների համար:
Ինչպես հայտնում է MCV կայքը, խանութում կվաճառվեն հրաշագործին և նրա արկածներին նվիրված ապրանքներ` «Լեգո» , Tomy ընկերության խաղալիքներ, տեսախաղեր և ֆիլմեր, որոնք նկարահանվել են Ջոան Ռոուլինգի գրքի հիման վրա: Բացի այդ, խանութում կվաճառվեն հատուկ դիմակահանդեսային զգեստներ:
Խանութը բացվել է Լոնդոնում այդ շաբաթ Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ և կգործի մինչև հունվարի վերջը:
Warner Bros ընկերությունը, որը էկրանավորել է Ջոան Ռոուլինգի գրքի հիման վրա հրաշագործի ֆիլմերը, առաջին անգամ չէ, որ կազմակերպում է համատեղ գովազդային ակցիա: Մասնավորապես՝ խանութի բացումը նվիրված էր «Հարրի Փոթերի» նոր հավաքածուի թողարկմանը:









































