2011 թ. երրորդ քառորդում Իսպանիայում գործազրկության մակարդակը գերազանցել է 21%-ի սահմանը: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով պաշտոնական վիճակագրության տվյալները:
Սեպտեմբերի վերջին երկրում գրանցված գործազուրկների թիվը հասել է 4.978 մլն-ի:
Սեպտեմբեր ամսվա տվյալներով` Իսպանիայում գործազրկության մակարդակը հասել էր 15 տարվա մեջ ռեկորդային մակարդակի:
Իսպանիայում մինչև 25 տարեկան երիտասարդների ավելի քան 46%-ը գործազուրկ է: Իսպանացիների շրջանում 10-ից 8-ը գործազրկությունը համարում են երկրի ամենաառաջնային խնդիրը:









































