Թուրքական Enson Haber կայքի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 23-ին Վանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո թուրքական իշխանությունները որոշել են արմատական միջոցների դիմել շինարարական ոլորտում։
2012 թվականից սկսած՝ շինարարական ոլորտում աշխատող բոլոր վարպետները պետք է որակավորվեն, օգտագործվող շինանյութն էլ պետք է համապատասխանի ԵՄ-ի չափորոշիչներին։ Այսպիսի հրահանգ է արձակել վարչապետ Էրդողանը։
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, Թուրքիայում պետք է քանդվի 9 միլիոն շինություն, որոնք գտնվում են ռիսկի տակ։ Նոր շենքերը բավական սեյսմակայուն են լինելու։
Հիշեցնենք, որ տարեկան միջին հաշվով Թուրքիայում գրանցվում է մինչև 20,000 երկրաշարժ։ Նախորդ տարի Թուրքիան ցնցվել է 18,875 անգամ։









































