Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Համաշախարհային բանկը որոշել է 50 միլիոն դոլարի վարկ տրամադրել Ադրբեջանին՝ հարկադիր վերաբնակների կարիքները հոգալու համար։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի մամլո ծառայությունը։
Այդ նախագիծն ուղղված է Ղարաբաղյան հակամարտության արդյունքում գրանցված մոտ 185,000 հարկադիր վերաբնակների կենսապայմանների, զբաղվածության, սոցիալ-տնտեսական ինտեգրման բարելավմանը։ Նոր նախագիծը գնահատվում է 78.5 միլիոն դոլար։ Իսկ դա նշանակում է, որ մնացյալ 28.5 միլիոն դոլարը հատկացնելու է Ադրբեջանի կառավարությունը։
Նշվում է, որ Ադրբեջանում հարկադիր վերաբնակները կազմում են բնակչության մոտ 7 տոկոսը, ինչն ամենաբարձր ցուցանիշներից է համայն աշխարհում։









































