«ՀԺ»-ն գրում է, որ նոյեմբերի 1-ից Երևանի 10 բանուկ խաչմերուկներում կտեղադրվեն դիտարկման տեսախցիկներ, ևս 15 խաչմերուկներում կտաղադրվեն արագաչափ սարքեր:
«Ժամանակ անց դրանք արդեն կսկսեն աշխատել և ուղիղ եթերի ռեժիմով կհետևեն երթևեկությանը»:
Այս մասին երեկ թերթին հայտնել է ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը և նշել, որ վարորդները նախօրոք կիմանան, թե կոնկրետ որտեղ է տեղադրված երթևեկությանը հետևող տեխնիկան:









































