Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Երրորդ ալիքը կսկսի արդեն հանրապետական մասշտաբից

Եվ այսպես, թեև երեկ ամբօղջ օրվա ընթացքում շրջանառվեց քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրը, բայց այդպես էլ պաշտոնական հաստատում չստացավ, այդուհանդերձ կարծես թե ակնհայտ է, որ Երևանը շուտով կունենա նոր քաղաքապետ: Պետք է խոստովանել, որ Կարեն Կարապետյանի հրաժարականը առավել անակնկալ էր, քան ասենք Գագիկ Բեգլարյանին հրաժարականն էր: Ի վերջո, այն ժամանակ գոնե Դոմինգոյի էֆեկտը կար, ապտակ կար, որն էլ հասունացրեց հրաժարականը:

Իսկ այս դեպքում, «դրայվ» էր, մեկ էլ հանկարծ հրաժարական: Ինչո՞ւ: Ի՞նչը չբավարարեց հանկարծ Կարեն Կարապետյանին, կամ ինչի՞ն հանկարծ չբավարարեց Կարեն Կարապետյանը` ինչի՞ն, թե՞ ում չբավարարեց:

Առաջիկայում թերևս մենք կստանանք այդ հարցերի պատասխանները, քանի որ Երևանի քաղաքապետի փոփոխությունը կարծես թե նախանշում է Հայաստանի իշխանական համակարգում փոփոխությունների մի նոր ալիք: Ըստ որում, այդ տեսանկյունից հետաքրքրական է, որ նախկին քաղաքապետի փոփոխությունն էլ այդպիսի մի ալիք առաջ բերեց, մի քանի կադրային այլ աղմկոտ փոփոխություններ եղան, նույնիսկ եղավ խաչիկյանի գործի պատմությունը:

Պետք է ենթադրել, որ քաղաքապետի այս փոփոխության առաջ բերած երկրորդ ալիքը կարող է առավել գլոբալ լինել եւ լինել առավել աղմկոտ: Սակայն այդուհանդերձ հետաքրքրական է մնում հարցը, թե ինչո՞ւ է այդ ամենը սկսվում հենց Երևանից: Մի՞թե Երևանն է Հայաստանի իշխանության հենակետը, հենման կետը: Մի՞թե չկան այլ ոլորտներ, որտեղից կարելի է և պետք է սկսել իշխանության գլոբալ վերափոխումների գործընթացը: Սակայն, այս հարցերից զատ, կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք:

Բանն այն է, որ այսպես ասած առաջին ալիքից հետո երկրում իրավիճակի որակական փոփոխություն տեղի չունեցավ: Օրինակ, Կարեն Կարապետյանը չնայած իր այսպես ասած ժամանակակից և եվրոպական իմիջին, ոչ մի թարմություն չհաղորդեց քաղաքին: Նաև այդ փոփոխությունից հետո այլ ոլորտներում տեղի ունեցած կադրային փոփոխություններն էլ որևէ էական որակական փոփոխություն չմտցրին պետական կառավարման համակարգի գործունեության հանդեպ:

Այլ կերպ ասած, աղմկոտ փոփոխությունները լինում են, իսկ որակ չկա: Հետևաբար այստեղ իհարկե գլխավոր հարցը հենց դա է` մեծ հաշվով հանրությանը չի հետաքրքրում, թե ինչու փոխեցին Կարապետյանին, ով փոխեց, ինչով կամ ումով փոխեց: Հանրությանը հետաքրքրում է, թե այդ ամենի արդյունքում ինչո՞վ է փոխվելու իր կյանքը: Եվ եթե այս անգամ ևս չեղավ որևէ փոփոխություն, ընդ որում ոչ միայն Երևանի, այլ ընդհանրապես հանրապետության կառավարման որակի առումով, ապա կարելի է ասել, որ երրորդ ալիքն արդեն հաստատապես կսկսի ոչ թե Երևանի, այլ հանրապետության իշխանափոխությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում