Monday, 13 05 2024
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա

Սարգսյանը Քոչարյանին հաղթեց այս ռաունդում

Երևանի քաղաքապետի հրաժարականի թեման այսօր ամբողջությամբ կլանել էր հասարակական-քաղաքական ուշադրությունը, ինչի հետևանքով դրանից դուրս մնաց թերևս մի հետաքրքրական տեղեկատվություն, որը միգուցե նույնիսկ ինչ-որ կերպ առնչություն էլ ունի քաղաքապետի պաշտոնի շուրջ ծավալված գործընթացների հետ՝ ներիշխանական պայքարի համատեքստում:

Խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարելիք այցի մասին տեղեկատվությանն է վերաբերում, որը հաստատել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա ասել էր, որ այցը պայմանավորված է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստով: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը այդ խորհրդի անդամ է: Բայց «Սիստեման», ըստ էության, կարծես թե դարձել է Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան վոյաժների, այսպես ասած, ծխածածկույթ, իսկ իրականում Քոչարյանն ակնհայտորեն Մոսկվա է գնում Պուտինի հետ հարաբերությունները ճշտելու` Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից հետո:

Բանն այն է, որ Սարգսյանի այդ այցը, ըստ էության, բավական նորմալ անցավ, այսինքն՝ Ռուսաստանում նրա այցի ընթացքում որևէ անհարմար բան տեղի չունեցավ, Ռուսաստանը որևէ տհաճ անակնկալ չմատուցեց Սերժ Սարգսյանին: Իսկ դա նշանակում է, որ ՌԴ հինգ րոպե պակաս նախագահ Պուտինը նրա համար կանաչ լույս է վառել ներիշխանական խմորումներում և Սերժ Սարգսյանին տվել դրանք հանգուցալուծելու քարտ-բլանշ: Դա նշանակում է, որ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պետք է սկսեր իր իշխանության բյուրեղացման գործընթացը, ինչը ենթադրում է իշխանության քոչարյանական սեգմենտի լիակատար չեզոքացում մինչև ընտրությունները, որպեսզի դրանց ընթացքում Սերժ Սարգսյանն ինքը լինի ընտրական սցենարի միանձնյա որոշողը և ստիպված չլինի գնալ ներիշխանական կոմպրոմիսների:

Այստեղ, սակայն, Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցը հազիվ թե նշանակի, որ նա գնում է Պուտինից պարզաբանումներ ստանալու՝ անհանգստացած լինելով Սերժ Սարգսյանի հանդեպ Մոսկվայի նորմալ վերաբերմունքից: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանն ունի դրանից անհանգստանալու առիթ՝ այն իմաստով, որ ինքը փաստորեն հայտնվում է Սերժ Սարգսյանին իշխանությունը գրեթե ամբողջությամբ զիջելու մի գործընթացի առաջ, որն առաջիկա ժամանակաշրջանում կարծես թե արգելակներ չի ունենա թե՛ Մոսկվայից, թե՛ Արևմուտքից: Նույնիսկ ընդդիմությունը կարծես թե մտադիր չէ այդ հարցում արգելակներ ստեղծել Սերժ Սարգսյանի համար: Այդպիսով, Քոչարյանը զգում է իր դարաշրջանի ավարտը, երբ ինքն արդեն կարող է նույնիսկ հոգեբանական ներկայություն էլ չունենալ իշխանական համակարգում: Բայց այդ ամենը զգալով հանդերձ՝ նա հազիվ թե ինքը փորձեր պարզաբանումներ ստանալ Պուտինից, այն պարզ պատճառով, որ Պուտինը դրանք չի տա, եթե չունենա դա անելու անհրաժեշտություն: Ըստ ամենայնի, Պուտինն ինքն է Քոչարյանին հրավիրել Մոսկվա: Պուտինն, ըստ ամենայնի, Քոչարյանին պարզապես հորդորելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում զերծ մնալ ավելորդ քաղաքական հավակնություններից և չխանգարել Սերժ Սարգսյանին: Կամ՝ Պուտինն առնվազն Քոչարյանին կբացատրի, որ այդ հավակնություններն իրացնելիս պետք չէ հույս դնել իր վրա և առավել ևս շահարկել իր անունը:

Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանը հեշտ հանձնվողներից չէ, և միայն Պուտինի հորդորները նրա համար բավական չէին լինի իր քաղաքական ծրագրերից հրաժարվելու համար, սակայն բանն այն է, որ չլինելով հեշտ հանձնվող՝ Քոչարյանը նաև չափազանց պրագմատիկ է իշխանությանը վերաբերող հարցերում և չի մտնի մի գործընթացի մեջ, որտեղ իրեն սպասող հաջողության հարցում լիարժեք վստահ չէ: Այդ իմաստով, եթե նա զրկվում է Պուտինի աջակցությունից, և առավել ևս այդ աջակցությունը քարոզչական առումով օգտագործելու հնարավորությունից, ապա Սերժ Սարգսյանին քաղաքական հավակնություններով հակադրվելը Քոչարյանի համար արդեն կարող է դառնալ ոչ միայն ապարդյուն, այլ նույնիսկ վտանգավոր:

Ըստ էության, թերևս, պետք է արձանագրել, որ ներիշխանական խմորումների այս փուլում Սերժ Սարգսյանը հաղթանակ տարավ Քոչարյանի նկատմամբ: Անշուշտ, ներիշխանական կառուցվածքը, բովանդակային խորքը այնպիսին են, որ այդ փուլային հաղթանակը ոչինչ որոշող չէ և Սարգսյանին անհրաժեշտ կլինի դեռ շատ հաղթանակներ տանել Քոչարյանի հետ ամբողջ մրցակցությունը հաղթելու համար: Սարգսյանն ընդամենը հերթական ռաունդն է հաղթել, այսինքն՝ նախանախընտրական ռաունդը, ինչը շատ կարևոր մի հանգրվան է, սակայն ոչ վճռորոշ և ճակատագրական: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ներիշխանական և քաղաքական գործոնի չեզոքացման հարցում չափազանց շատ ժամանակ վատնեց, իսկ այդ գործոնն էլ բավական զգալի է, որպեսզի մեկ ռաունդով կամ նոկաուտով հաղթահարվի: Այնպես որ, առջևում անկասկած նոր ռաունդներ են սպասվում, ինչը սակայն մյուս կողմից էլ հետաքրքիր է դարձնում քաղաքական կյանքը Հայաստանում, թեև իհարկե ոչ արդյունավետության, և նույնիսկ ոչ էլ դիտարժանության, պարզապես ինտրիգի տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում