ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է Լիբիայում ՆԱՏՕ-ի ծավալած ռազմական գործողություններն ավարտելու օգտին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Անվտանգության խորհրդի 15 անդամները կողմ են արտահայտվել Լիբիայի վրա ոչ թռիչքային գոտու վերացմանը՝ սկսած հոկտեմբերի 31-ից:
Մինչ այդ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ռազմական գործողություններն, ամենայն հավանականությամբ, կավարտվեն հոկտեմբերի 31-ին:









































