Ավստրալիայում հատել են աշխարհում ամենամեծ ոսկե մետաղադրամը: Այս մասին հայտնում է Australian Associated Press գործակալությունը: Մետաղադրամն ունի 80 սմ տրամագիծ, 12 սմ հաստություն և կշռում է 1012 կգ:
Նոր մետաղադրամը համարժեք է մեկ միլիոն ավտրալական դոլարին, որը զգալիորեն ցածր է նրա իրական արժեքից: Այն գնահատվում է 53,5 միլիոն ավստրալական դոլար (մոտավորապես 55 միլիոն ԱՄՆ դոլար):
Մետաղադրամի մի երեսին պատկերված է Մեծ Բրիտանիայի Ելիզավետա II թագուհին, իսկ մյուսին` մեծ շիկակարմիր կենգուրու: Մետաղադրամի հատման աշխատանքները տևել են տասնութ ամիս: Ինչպես նշում է The West Australian օրաթերթը, այն կցուցադրվի Պերտ քաղաքում:





































