Վախթանգ Սիրադեղյանը Facebook-ի իր էջում գրում է. «Պատկերացնո՞ւմ եք, մեր եկեղեցուն սեփականության իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ է դրանից առաջ ազատել նրան այդ սեփականության համար գույքահարկ ու հողի հարկ վճարելու պարտականությունից:
Եվ սա մեր վարչապետի տրամաբանությունն է կամ տվյալ երևույթը հիմնավորելու փաստարկումը: ՖԲ-յան տնտեսագետներ, եթե նման մեկ այլ փաստ (Սոմալիից, Տոգոյից, Բուրկինա ֆասոյից կամ մեկ այլ վայրից) ծանոթ է ձեզ` խնդրում եմ արձագանքեք»:









































