Իրավապաշտպանական գործունեության համար Եվրախորհրդարանի կողմից ամեն տարի շնորհվող Սախարովի անվան մրցանակի դափնեկիրներ այս տարի դարձել են «Արաբական գարնան» 5 ակտիվիստներ:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հետմահու պարգևատրվել է Մուհամմեդ Բուազիզին` թունիսցի բանջարեղեն վաճառողը, որի ինքնահրկիզումից հետո սկսվեց արաբական աշխարհի հեղափոխությունների շղթան:
Դափնեկիրների թվում են Եգիպտոսի քաղաքական ակտիվիստ Ասմաա Մահֆուզը, լիբիացի այլախոհ Ահմեդ Ալ-Զուբեյրը, ինչպես նաև երկու սիրիացի` իրավաբաններ Ռազան Զեյթունին և Ալի Ֆարզադը:
Կազմակերպիչ կոմիտեն գնահատել է նրանց ունեցած ներդրումը իրենց երկրներում ազատության և ժողովրդավարության զարգացման գործում:
Մրցանակակիրները ստացել են 50 հազար եվրո պարգև: Բացի այդ, Եվրախորհրդարանն իր հաշվին նրանց համար տոմս կգնի` դեկտեմբերի 10-ին կայանալիք մրցանակաբաշխության արարողությանն անձամբ մասնակցելու համար:











































