Սաուդյան Արաբիայում ավարտին է մոտենում արքայազն Սուլթան Բեն Աբդել-Ազիզի սուգը, իսկ դա նշանակում է, որ Աբդալլահ թագավորը կարող է նշանակել իր նոր ժառանգին:
Թե երբ կլինի նշանակումը՝ ստույգ ժամկետ չի նշվում, բայց որոշակի ենթադրութոյուններ կան նոր թեկնածուի վերաբերյալ:
Ենթադրվում է, որ նոր արքայազնը կլինի Նայեֆը, որը երկար ժամանակ զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին 83 տարեկան հասակում քաղցկեղից մահացել էր Սաուդյան Արաբիայի արքայազնը` Սուլթան Բեն Աբդել-Ազիզը:
Նա նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն էր:










































