Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարարել է, որ թուրքական արտադրության ANKA տիպի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) երկրի զինված ուժերիսպառազինության մեջ կհայտնվեն 2012 թվականին։
Նախորդ տարվա դեկտեմբերից ANKA-ն շարունակ թեստեր է հանձնում։ Երեք օր առաջ այն արդեն իսկ հաջող թեստ է հանձնել՝ կատարելով 2 ժամ և 10 րոպեանոց փորձնական թռիչք։ Պլանավորված է, որ դրանք կիրառվելու են ահաբեկչության («Քրդստանի աշխատավորական» կուսակցություն, PKK) դեմ պայքարում։
Հիշեցնենք, որ թուրքական արտադրության առաջին ԱԹՍ-ի՝ ANKA-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին։ Այս ԱԹՍ-ն դասվում է միջին բարձրություններում մեծ հեռահարության թռիչքներ իրականացնող ԱԹՍ-երի դասին։
video









































