Ra.One սուպեր–հերոսի մասին հնդկական ֆիլմը, որը համարվում է ամենաթանկը Բոլիվուդի պատմության մեջ, ցուցադրվելու է կինոթատրոններում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հնդկական բլոքբասթերի պրեմիերան, որի նկարահանումների համար ծախսվել է 30 միլիոն դոլար, տեղի է ունեցել Լոնդոնում: Ֆիլմը կցուցադրեն աշխարհի ավելի քան 5000 կինոթատրոններում:
Գլխավոր դերում նկարահանվել է Բոլիվուդի աստղ Շախրուխ Կխանը: Նրա հերոսը պողպատե մարդու և սարդ–մարդի խառնուրդ է: Ֆիլմում նկարահանվել են նաև հնդիկ դերասաններ Կարին Կապուրը և Արժուն Ռամպալը:
Ֆիլմի գլխավոր հերոսը նաև պրոդյուսերն է: Որոշ մասնագետներ գտնում են, որ ֆիլմի ստեղծողներին արդեն հաջողվել է վերադարձնել ծախսված միջոցների 70 տոկոսը: Հնդկաստանում բլոքբասթերը կցուցադրեն մոտ 3500 կինոթատրոններում:









































