«ԱՄՆ-ի ամենահարուստ մարդիկ վերջին 30 տարվա մեջ ավելի են հարստացել, քան մյուս խավերը: Համաձայն հետազոտությունների տվյալների, որոնք անցկացվել են Բյուջեի կառավարման կոնգրեսի կողմից, բարեկեցիկ մարդկանց 1 տոկոսի աշխատավարձերը այս ընթացքում բարձրացել են գրեթե երեք անգամ»,– հաղորդում է BBC-ն:
Բնակչության ամենաաղքատ շերտի մարդկանց տարեկան շահույթը մեծացել է միջինը 18 տոկոսով, իսկ միջին խավի ներկայացուցիչների աշխատավարձը, հաշվի առնելով նաև հարկերը, նվազել է:
Միաժամանակ՝ աշխարհի շատ երկրներում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ կորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների:








































