Քադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամը, ում համարում են Լիբիայի նախկին առաջնորդի ժառանգը, և Քադաֆիի հետախուզության ղեկավար Աբդուլլա Ալ-Սենուսին մտադրված են հանձնվել Հաագայի միջազգային դատարանին: Այս մասին հաղորդում է Газеты.Ru-ն:
«Նրանք ուզում են հանձնվել Հաագայի դատարանին»,-ասել է Լիբիայի նոր խորհրդի ներկայացուցիչ Աբդել Մաջիդ Մլեգտան:
Հիշեցնենք, որ մինչ այդ հաղորդվում էր, որ Քադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամը գտնվում է Նիգերի կամ Ալժիրի սահմանին և փորձում է կեղծ անձնագրով փախչել Լիբիայից: