«Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը քննադատորեն է արտահայտվել Լիբիայի նախկին առաջնորդ Քադաֆիի սպանությունը հեռուստացույցով ցուցադրելու մասին»,– հաղորդում է BBC-ն:
Ըստ վարչապետ Պուտինի՝ անհնար էր նայել, թե ինչպես են վարվում վիրավոր Քադաֆիի հետ:
«Քադաֆիի գրեթե ամբողջ ընտանիքին սպանել են, նրա մարմինը ցույց էին տալիս համաշխարհային բոլոր հեռուստաալիքներով: Անհնար էր նայել առանց զզվելու: Համաշխարհային կրոններից որևէ մեկում նման բան ընդունված չէ` ո՛չ քրիստոնեության, ո՛չ հինդուիզմի, ո՛չ էլ մուսուլմանության մեջ»,- հայտարարել է Պուտինը:









































