Սան-Ֆրանցիսկո քաղաքի Սուրբ Մարիա տաճարից գողացել են պատմական մասունք` զանգ, որը 122 տարվա հնություն ուներ, և վերապրել էր ինչպես 1906 թ. երկրաշարժը, այնպես էլ 1962 թ. հրդեհը: Ոստիկանությունում կարծում են, որ զանգը գողացել են գունավոր մետաղներ որոնողները:
Տարօրինակ է, որ ոչ ոք չի կարող ճշգրիտ կերպով ասել, թե երբ է զանգը գողացվել: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, տաճարը չունի բավականաչափ միջոցներ, որպեսզի կառուցի նմանատիպ զանգ: Դրա համար էլ պարգևատրում են խոստացել այն վերադարձնողին: Զանգը պատրաստվել է 1899 թ.՝ Բալտիմորում և Սան-Ֆրանցիսկո է բերվել շոգեքարշով:
«Դա շատ արժեքավոր պատմական իր է, որը համարվում է կաթոլիկ եկեղեցու ժառանգությունը»,- նշել է տաճարի վանահայր Ջորջ Վեսոլեկը:





































