Wednesday, 10 06 2026
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի

Ստվերը արևի տակ ծաղկում է. Ա. Մարտիրոսյան

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը հնարավորություն ունեցավ կրկին Ազատ առևտրի գոտու պայմանագիրն անվանել «պատմական»:

Կառավարության հետ ծավալված հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանի հարցերին, թե ի՞նչ օգուտներ և պոտենցիալ ռիսկեր կան այդ պայմանագրի հետ կապված և արդյոք ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է շարունակել ինտեգրման գործընթացը մաքսային կառույցին, պայմանագիրը չի՞ խանգարում ԱՀԿ սկզբունքներին և ԵՄ հետ ազատ առևտրի համաձայնագրին ու ասոցացման պայմանագրի կնքմանը՝ Տ.Սարգսյանը պատասխանեց, թե ձևավորվում են միասնական պլատֆորմ և միասնական խաղի կանոններ, համաձայնագրի հիմքում ընդունված է ԱՀԿ և ԱՄՀ կանոնակարգը, և այն չի հակասում ԱՀԿ հետ ՀՀ պայմանավորվածություններին, ավելին՝ լրացնում է.

«Այն ստեղծում է բացառիկ հնարավորություններ. տնտեսվարողները առանց մաքսատուրքերի վճարման կարող են գործունեություն ծավալել, սահմանափակումներ չեն լինելու: Սա քայլ էր առաջ, որովհետև երկկողմ համաձայնագրերի դեպքում սահմանափակումներ կային»:

Ա. Նռանյանի դիտարկմանը, թե Մոլդովան ստորագրել է և խնդիրներ ունի մաքսային ոլորտում եվրաինտեգրման առումով՝ վարչապետը պատասխանեց, թե այն չի խոչընդոտում եվրաինտեգրման գործընթացին. «Նոր ժամանակակից մեթոդների կիրառում է պարունակում, որ բնորոշ են ԵՄ-ին: Մենք ԵՄ գործընկերներին տեղյակ ենք պահել և խնդիր չկա»:

Սակայն, ըստ Տ.Սարգսյանի, Մաքսային միությանը անդամակցելու հետ կապված խնդիր կա. «ՀՀ-ն չունի այդպիսի նպատակ՝ անդամակցել միասնական մաքսային միությանը: Կան բազմաթիվ խոչընդոտներ, որ անհաղթահարելի են ՀՀ համար»,- ասաց կառավարության ղեկավարը՝ պարզաբանելով, որ չունենք միասնական սահման, իսկ նման նախադեպ չկա, որ սահման չունեցող պետությունները նույն մաքսային միության անդամ լինեն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե անընդհատ խոսում են ստվերի մասին, բյուջեի եկամուտների հավելումը՝ 101 մլրդ թիվը, հերոսություն է ներկայացվում, բայց եռակին կարելի է հավաքագրել ճիշտ քաղաքականության դեպքում: Նա մատնանշեց, որ գազալցակայաններում ճնշումը նախատեսվածից ավելացնելու համար 500 դրամ ավելի է գանձվում: Երևանից դուրս գտնվող գազալցակայաններն այդ խնդիրը չունեն: «Ստվերը արևի տակ ծաղկում է, իսկ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում»,- փաստեց Ա. Մարտիրոսյանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հակադարձեց, թե ընդունվել է տեխնիկական կանոնակարգ, որով պետք է տեղադրվեն դիսպերսիոն հաշվիչները, որով խնդիրը լուծվում է. «Օրենսդրական դաշտն առկա է, ունենք 400 ԼՃԿ-ներ, և մեր վերահսկողության արդյունքում մոտ 100-ը տեղադրել են: Սեպտեմբերից խիստ գործողություններ են իրականացվում, որ տեղադրվեն աշտարակները: Բոլոր սուբյեկտները ծանուցվել են, և հետամուտ ենք լինելու, որ տեխնիկական պահանջների կանոնները կատարվեն»:

Տ.Դավթյանն անպատասխան թողեց Ա. Մարտիրոսյանի հարցադրումը, թե իսկ «ձախ գնացած» գումարները անպատիժ են մնալո՞ւ, մինչև հիմա Երևանում ոչ մեկը չի տեղադրել այդ աշտարակները, և շատ խիստ միտում է երևում, որովհետև կա պայմանավորվածությունների ու հովանավորչության խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում