Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հոկտեմբերի 28-ին Անկարայից մեկնելու է Վան, ուր կիրակի օրը տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։
Գյուլը շրջելու է ողջ աղետի գոտում՝ Վանում և Արճեշում։ Նույն օրը երեկոյան Գյուլը վերադառնալու է Անկարա։
Նշվում է, որ Իսրայելն արդեն Թուրքիային հատկացրել է վերջինիս խնդրած 7 շարժունակ հավաքովի տնակները։ Բայց քանի որ Թուրքիայի օդային տարածքը փակ է Իսրայելի համար, վերջինս ստիպված է եղել այդ ամենը Թուրքիա առաքել մարդատար օդանավերի միջոցով։









































