Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.30-ին Ազգային ժողովի այգում՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կունենա հիշատակի արարողություն:
Հիշեցնենք, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով սպանվեցին 8 պետական գործիչներ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը:







































