News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Բաթումում տեղի ունեցած կառավարության նիստում անդրադարձել է Վրաստանում գործազրկության հիմնախնդրին.
«Պետությունը պատրաստ է շահութահարկից ազատել այն ընկերություններին, որոնք իրենց մոտ աշխատանքի կտեղավորեն 45-60 տարեկան անձանց։ Մենք պատրաստ ենք ստեղծել մասնավոր բիզնեսի խթանման փաթեթ՝ այս սերնդի (45-60 տարեկան) անձանց աշխատանքի տեղավորելու նպատակով։
Մենք նաև կօգնենք բիզնեսին այդ անձանց վերապատրաստման հարցում։ Անհրաժեշտ է փորձարկել այս ամենը։ Ժամանակակից աշխարհում ամեն սերնդի մարդիկ պետք է սովորեն և պետք է համապատասխանեն շուկայի ու ժամանակի պահանջներին»,-ասել է Սաակաշվիլին։









































